Մեծ Բրիտանիայի ոստիկանապետերի ազգային խորհրդի ղեկավար Սառա Տորնտոնը հայտարարել է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները ոչ միշտ կարող են հետաքննել գողության դեպքերը։ Որպես օրինակ՝ նա բերել է պլանշետների գողությունները։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Նրա խոսքով՝ Անգլիայում և Ուելսում ոստիկանական բյուջեի կրճատումների պատճառով անհրաժեշտ է սահմանել առաջնահերթություններ։
Նա կարծում է, որ անհրաժեշտ է կենտրոնանալ ավելի ակտուալ սպառնալիքների դեմ պայքարի վրա, ինչպիսիք են ահաբեկչությունը, սեռական բնույթի հանցագործությունները և կիբերհարձակումները։
Չորս տարում ոստիկանության բյուջեն կրճատվել է ¼-ով։












































