Վենեսուելայի ընդդիմադիր նախագահի թեկնածու Էնիկե Կապրիլեսը չի կարողացել անձամբ գրանցվել նախագահական ընտրությունների պայքարում, քանի որ նրա վրա հարձակում է նախապատրաստվել,- հաղորդում է ITAR-TASS-ը՝ հղում կատարելով ընտրական շտաբի ղեկավար Էնիկե Ֆալկոնեին:
«Դուք խոսում եք խաղաղության մասին, իսկ փաստերը վկայում են հակառակը»,- դիմել է Ֆալկոնեն Կապրիլեսի քաղաքական հակառակորդներին՝ պնդելով, որ մահափորձի մասին տեղեկությունները ստացվել են հավաստի աղբյուրներից, ներառյալ պետական աղբյուրները:
Ժողովրդավարական միասնության բլոկը, որը Կապրիլեսը ներկայացնելու է ընտրություններում, կդիմի դատախազություն հետաքննություն իրականացնելու խնդրանքով,- խոստացել է ընտրական շտաբի ղեկավարը: Հիշեցնենք, որ անցած տարվա մարտին այդ հետաքննության մասին հայտարարել էր հենց Ուգո Չավեսը:
«Սակայն դա կառավարությունը չէ, ճիշտ հակառակը»,- ասել էր Չավեսը:
Այս երեքշաբթի հայտնի է դարձել, որ Վենեսուելայի իշխանությունները մտադիր են պաշտոնական հետաքննություն սկսել այն բանի վերաբերյալ, որ քաղցկեղից մահացած Ուգո Չավեսին վարակել են արտերկրի թշնամիները:
Վենեսուելայում նախագահական ընտրությունները նախատեսված են ապրիլի 14-ին: Բացի Կապրիլեսից և նախագահի պարտականությունները կատարող Նիկոլաս Մադուրոյից, մասնակցության հայտ են ներկայացրել մի քանի հայտնի քաղաքական գործիչներ:







































