Լյուիս Հեմիլթոնը ձմռանը նորից բաժանվել է իր վաղեմի ընկերուհի Նիկոլ Շերզինգերից, որից հետո ավտոարշավորդին նոր սիրավեպեր են վերագրում: Վերջին տեղեկությամբ՝ Լյուիսը գաղտնի հանդիպում է Ռիհաննայի հետ, հայտնում է The Sun-ը:
Պարբերականի լրագրողներին հայտնել են, որ սպորտսմենն ու երգչուհին վաղուց դուր են գալիս իրար՝ արդեն մի քանի տարի: Իսկ հիմա, երբ երկուսն էլ ազատ են, նրանց ոչինչ չի խանգարում մոտիկից շփվել: Վերջերս նրանց միասին տեսել են նյույորքյան ռեստորանում, որտեղից գնացել են գիշերային ակումբ, երեկոն ավարտվել է, լրագրողների տեղեկությամբ, Ռիհաննայի պենտհաուսում:
Ասում են՝ Մեծ Բրիտանիայի ամենահարուստ սպորտսմեն ճանաչված Լյուիսը հիացած է Ռիհաննայով, նույնիսկ նրա նախկին ընկերուհի Նիկոլ Շերզնգերը Ռիհաննայի մեջ վտանգավոր մրցակից է տեսել: Շշուկներ կան, որ նա շատ է նյարդայնացել, երբ 2013 թ. Հեմիլթոնը Ռիհաննայի հետ զվարճացել է Մոնակոյում երեկույթի ժամանակ՝ թեև այդ ժամանակ Նիկոլն ու Լյուիսը հերթական դադարն են վերցրել հարաբերություններում:
Հիշեցնենք՝ ավելի վաղ տաբլոիդները գրում էին, որ Ռիհաննան սիրավեպ ունի ֆուտբոլիստ քարիմ Բենզեմայի հետ, իսկ Լյուիսին սիրավեպ են վերագրել Ջիջի Հադիդի, Քենդալ Ջենների հետ:













































