Լոնդոնի «Արսենալ»-ը շարունակում է հետաքրքրվել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քարիմ Բենզեմայի ծառայություններով:
«Զինագործներ»-ը ֆրանսիացի ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց մադրիդյան ակումբին առաջարկել էին 43 միլիոն եվրո, բայց մերժում էին ստացել: Լոնդոնյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է ավելի գրավիչ առաջարկ անել «արքայական» ակումբին և ամեն կերպ իրականացնել տրանսֆերը:








































