Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի ընտանիքում հարաբերությունների վատացման և հնարավոր բաժանության մասին լուրերը մամուլում մի քանի ամիս է՝ շրջանառվում են: Այս մասին հայտնում է In Touch պարբերականը:
Շշուկների համաձայն՝ զույգը բաժանության եզրին է, նույնիսկ իրավաբանների հետ քննարկում է այդ գործընթացի մանրամասները, հատկապես՝ երեխաների խնամակալության կետը:
Առայժմ Բրեդն ու Անջելինան պայքարում են իրենց հարաբերությունների համար, նրանց այդ բարդ շրջանում աջակցում է դերասանի մայրը՝ Ջեյն Փիթը:
Անցած ամիս հաղորդվում էր, որ Փիթը լրջորեն մտածել է ամուսնալուծության մասին: «Բրեդն ասում է, որ իր և Անջելինայի ժամանակն ավարտին է մոտեցել,- պարբերականը մեջբերում է զույգի շրջապատին:- Նա իրեն դժբախտ է զգում և ուզում է, որ այդ ամենը հնարավորինս շուտ ավարտվի: Բաժանության պատճառն այն է, որ կինը խստորեն վերահսկում է նրան իրենց հարաբերությունների առաջին օրվանից: Նա նրան տանջահար է արել խանդով»:
Չնայած բոլոր դժվարություններին՝ Փիթի մայրն աշխատում է օգնել որդուն և նրան ներշնչել, որ հիմա բարդ է, հետո կհեշտանա:
«Ջեյնը որդուն աղաչում էր լավ մտածել և պահպանել ամուսնությունը՝ եթե ոչ կնոջ հանդեպ սիրուց ելնելով, ապա հանուն երեխաների, որոնցից ամենափոքրերը՝ երկվորյակ Նոքսը և Վիվիենն օրերս ընդամենը 7 տարեկան են դարձել»,- պատմել է դերասանի ընկերը:
Բրեդի մոր խոսքերը կարծես աձագանք են գտել, և դերասանն առայժմ հրաժարվել է ամուսնալուծության մտքից:








































