Wednesday, 17 06 2026
Ընկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է
19:50
Ֆրանսիան ֆանտաստիկ աշխատանք է կատարել. Թրամփ
Արադարադատության նախարարը կգործուղվի ՌԴ
19:30
ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Ռուսաստանի հետ երկխոսությանն ուղղված ԵՄ ջանքերին
Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ․ կա զոհ
19:10
Վերջնական կետին դեռ չենք հասել. Փեզեշքիան
19:06
Arca մագնիսական ժապավենով քարտերն այլևս չեն սպասարկվելու
19:03
Ուղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները
Իրանական պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի և անպաշտպան է Ադրբեջանը
Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան միշտ կարողացել են փոխընդունելի լուծումներ գտնել
Մաֆիան ամորձատվում է. Քոչարյանը պետք է դատվի պետական դավաճանության համար
18:30
Իրանի հետ համաձայնագիրը կարող է ռմբակոծություններով փոխարինվել. Թրամփ
Ռուսաստանի հայտարարությունը տնտեսական սահմանափակումների հիմքերի վերաբերյալ՝ հետքայլ էր
Ռոբերտ Քոչարյանը զրկվել է անձեռնմխելիությունից
Մենք ենք, մեր լեռները
17:50
Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է համագործակցության զարգացման համար. գլխավոր քարտուղար
Ընտրակաշառք է բաժանվել արտաքին ուժերի օգնությամբ, որոնք շահագրգռված են, որ տարածաշրջանը պայթի
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
Եկեղեցի են սարքում հայաթում, վրան դնում իրենց քեռու կնոջ անումը ու դեռ մե՞զ են մեղադրում․ Փաշինյան
Հաքան Ֆիդանը Եգիպտոսի և Պակիստանի արտգործնախարարների հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հեռանկարները
Ձայները կեղծվե՞լ են, իսկ դուք տանը վեր ընկած քյաբաբ եք ուտո՞ւմ․ բա դուրս եկե՛ք հրապարակներ․ վարչապետ
Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը․ ԿԳՄՍՆ
Գնալու եմ քրեաօլիգարխիան ջարդուփշուր անելու․ համաձայն չեք, հեղափոխություն արե՛ք․ վարչապետ
17:10
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հերթական նավին են հարվածել Խաղաղ օվկիանոսում. կա 1 զոհ
Ջախջախելու եմ իրենց բնում Քոչարյանին, կալուգացուն և բելառուսամետ օլիգարխին․ Փաշինյան
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ
Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից
16:30
Իրան-ԱՄՆ համաձայնագիրը ոչ թե վերջնակետ է, այլ սկիզբ. Վան Ի
«Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը կանցկացվի հունիսի 17-25-ը

1897թ. այս օրը ծնվեց 20-րդ դարի խոշորագույն բանաստեղծ Եղիշե Չարենցը. (պատմություն)

1897թ. այս օրը ծնվեց 20-րդ դարի խոշորագույն բանաստեղծ Եղիշե Չարենցը (Եղիշե Աբգարի Սողոմոնյան):

Ծնվել է Կարսում, սկզբնական կրթությունն ստացել Ջամբազյանի դպրոցում, 1908-1912թթ. սովորել է Կարսի ռեալական դպրոցում: 1912թ. Թիֆլիսում լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվել է Չարենցի առաջին բանաստեղծությունը:

1915թ. հայկական կամավորական առաջին ջոկատների շարքերում Չարենցը մասնակցում է մարտական գործողությունների, հասնում մինչև Վան: Պատերազմի արհավիրքներն ու հայ ժողովրդի ողբերգությունը Չարենցը նկարագրել է իր «Դանթեական առասպել» պոեմում:

1919թ. աշնանը Երևանում ստեղծվում է Հայ գրական միությունը, որի պատվավոր նախագահը Նիկոլ Աղբալյանն էր: Գրականության զարգացման հեռանկարներին նվիրված երեկոներից մեկի ժամանակ Աղբալյանը հայտարարում է նոր բանաստեղծի` Եղիշե Չարենցի ծնունդը:

1920թ. հունվարից Աղբալյանի հրավերով աշխատում է Հանրային կրթության և արվեստի նախարարությունում` որպես հատուկ հանձնարարությունների կոմիսար, սակայն մի քանի ամիս անց նա ազատվում է աշխատանքից:

(1920թ. դեկտեմբերի 2) Չարենցը նշանակվում է Լուսավորության կոմիսարիատի արվեստի բաժնի վարիչ: 1921թ. մայիսին Չարենցն ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ: 1922թ. փետրվարին Ալեքսանդր Մյասնիկյանի անմիջական օժանդակությամբ Մոսկվայում լույս է տեսնում Չարենցի «Երկերի ժողովածուի» առաջին, իսկ մայիսին` երկրորդ հատորը: Դրանք ամփոփում էին երիտասարդ բանաստեղծի շուրջ տասնամյա գրական ժառանգությունը:

Չարենցն աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթում, «Նորք» ամսագրում: 1926թ. սեպտեմբերին նա ատրճանակով կրակում և վիրավորում է մի աղջկա, որի պատճառով էլ հայտնվում է Երևանի ուղղիչ տանը (բանտում): 1927թ. հունվարին մահանում է Չարենցի կինը` Արփենիկը: Հաշվի առնելով ծանր վիշտը և հոգեկան ապրումները` Չարենցին վաղաժամ բաց են թողնում ուղղիչ տնից և նա մեկնում է Մայկոպ` հարազատների մոտ: Այստեղ էլ նա գրում է «Երևանի ուղղիչ տնից» արձակ ստեղծագործությունը:

1928-1935թթ. Չարենցն աշխատում է «Հայպետհրատում»: Այս տարիներին է, որ Չարենցի գեղարվեստական բարձր ճաշակի, գրագիտության և անսպառ եռանդի շնորհիվ հայ գրատպությունը մեծ զարգացում է ապրում: 1931թ. Չարենցն ամուսնանում է Իզաբելլայի հետ. 1932թ. ծնվում է նրա ավագ դուստրը` Արփիկը, իսկ 1935-ին` Անահիտը:

Անձի պաշտամունքի դաժան տարիներին սկսվում են հալածանքները գրողների, մշակութային և հասարակական գործիչների նկատմամբ: Դրանից չի խուսափում նաև Չարենցը:

1936թ. սեպտեմբերին նրան տնային կալանքի տակ են վերցնում, իսկ շուտով նաև ձերբակալում են: Մեղադրանքները նույն էին, ինչ որ բոլորինը` նացիոնալիզմ, հակահեղափոխականություն, ահաբեկչություն, պետական դավաճանություն:

Գրադարաններից և գրախանությներից հավաքում են Չարենցի գրքերը: 1937թ. աշնանը ձերբակալում են նաև կնոջը` Իզաբելլային:

Եղիշե Չարենցը մահանում է Երևանի բանտային հիվանդանոցում 1937թ. նոյեմբերի 7-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում