Տնտեսական պատժամիջոցներն Իրանին լուրջ վնաս են հասցրել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Կլեպերի պաշտոնական հայտարարությունը:
Կլեպերի խոսքերով՝ Իրանի նավթային արդյունաբերության և երկրի Կենտրոնական բանկի դեմ ուղղված պատժամիջոցները լրջորեն քայքայել են Իսլամական Հանրապետության տնտեսությունը, որի հետևանքով երկիրը 14 տարվա մեջ առաջին անգամ բախվել է «առևտրային դիֆիցիտ»-ի հետ:
Չնայած Իրանի ժողովուրդը դժգոհ է կառավարության քաղաքականությունից, երկրում զանգվածային ելույթներ տեղի չունեցան: Կլեպերը դա մեկնաբանում է «հատուկ ծառայությունների հանդեպ բնակչության ունեցած վախով և արդյունավետ ընդդիմության բացակայությամբ»:










































