Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Ձերբակալել են մարզպետի որդուն. զգուշացե՛ք

Սուրիկ Խաչատրյանի որդու ձերբակալումն անցավ առանց մեծ հասարակական աժիոտաժի: Սրա պատճառն իհարկե միանգամայն հասկանալի է: Իսկ պատճառը ամենևին այն չէ, որ ձերբակալումն իրականացվել է շաբաթ օրը՝ երեկոյան, երբ աժիոտաժի հիմնական աղբյուր հանդիսանալիք երևանյան ակտիվ հանրությունը գուցե ինչ-որ տեղ փորձում էր թաքնվել անասելի շոգից և լրահոսին հետևելու և արձագանքելու ժամանակ ու տրամադրություն չուներ: Պատճառը, որ Սուրիկ Խաչատրյանի որդու ձերբակալությունն աժիոտաժի չի արժանացել, նրա նույն որդու առաջին ձերբակալությունն էր Բուդաղյանների գործով, որում նա կասկածվում էր Ավետիք Բուդաղյանին սպանելու համար: Հետո զինդատախազ, իսկ այսօր արդեն գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը որոշեց, որ նա ընդամենը ինքնապաշտպանվել է: Սերժ Սարգսյանն էլ հաստատեց այդ որոշումը, Սյունիքի մարզպետի որդին ազատ արձակվեց, ազատ արձակվեց նաև մարզպետի թիկնապահը, իսկ որոշ ժամանակ անց էլ հրաժարական տված մարզպետը կրկին վերադարձավ իր պաշտոնին:

Հասարակությունը հետևանքը զգալու առումով շատ չսպասեց, և տեղի ունեցավ Սդղի գյոլի հայտնի միջադեպը, որտեղ բարեբախտաբար զոհեր չկան, բայց կան ծանր հետևանքներ՝ մարզպետի որդին և նրա ընկերները ծեծել ու տեսողությունից զրկել են մի երիտասարդի: Եվ այդ ամենից հետո, երբ հիմա ձերբակալվում է Սուրիկ Խաչատրյանի որդին, հասարակությունը ընդամենը սպասում է, թե նա երբ է ազատ արձակվելու և պատրաստվելու հերթական ամենաթողության դրսևորմանը:

Այսինքն՝ հասարակությունն այլևս աժիոտաժի ժամանակ ու տրամադրություն չունի, որովհետև եթե Լիսկայի որդուն ձերբակալել են, ուրեմն դա նշանակում է, որ շուտով նրան ազատ կարձակեն, և սրանով իսկ կտան հերթական անպատժելիության քարտ-բլանշը: Եվ ուրեմն՝ Լիսկայի որդուն ձերբակալել են՝ պաշտպանիր, ով կարող է: Համենայն դեպս, հանրությունը որևէ վստահություն չունի, որ Հայաստանի իրավապահները կլինեն հետևողական, սկզբունքային և կհետևեն օրենքին ու օրինականությանը, իսկ Սերժ Սարգսյանն էլ, վերադառնալով արձակուրդից, չի հրահանգի ազատ արձակել համակարգի լավագույն ներկայացուցիչներից մեկի որդուն:

Կասկած չկա, որ ամեն ինչ կախված է Սերժ Սարգսյանի կամքից, և նա կա՛մ տվել է Լիսկայի որդուն ձերբակալելու հրահանգ, կամ էլ իրավապահներին հորդորել է գործել ինչպես օրենքն է պահանջում՝ այդպիսով նրանց ազատելով կաշկանդվածությունից:

Թե ինչու է Սերժ Սարգսյանը գնացել նման քայլի և ինչքան ժամանակով՝ ահա որն է հարցը: Որովհետև, եթե խնդիրը իսկապես իրավունքը, օրենքը, օրինականությունն ու բարոյականությունն են, որ վերջապես կարող են հաղթել Հայաստանի իշխանության գործողություններով, թեկուզ փոքր դրվագներում, ապա հաջորդ քայլը պետք է լիներ Սյունիքի մարզպետի պաշտոնից Լիսկայի երկրորդ և վերջին հրաժարականը:

Եվ ուրեմն, քանի դեռ Սուրիկ Խաչատրյանը իր պաշտոնին է, նշանակում է, որ նրա որդին վաղ թե ուշ հայտնվելու է անպատժելիության և իշխանությունների խնամքի ներքո: Եվ ավելին՝ ո՞վ գիտե, թե նրան ինչ-որ բանից պաշտպանելու համար չէ՞, որ ձերբակալել են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում