Spletnik-ը այս շաբաթը եզրափակել է՝ հիշելով արքայադուստր Դիանային՝ մի վառ անհատի, որն ընդմիշտ կմնա որպես բարության ու կարեկցության տիպար, ինչպես նաև աշխարհի ամենանորաոճ կանանցից մեկը:
Դիանա Ֆրենսիս Սպենսերը ծնվել է 1961 թվականի հուլիսի 1-ին Նորֆոլկ դքսությունում՝ վիկոնտ Էլթորպ Ջոն Սպենսերի ընտանիքում: Ապագա արքայադստեր ծնողները բաժանվեցին, երբ նա 8 տարեկան էր: Որքան էլ տարօրինակ է, Դիանան լավ չէր սովորում դպրոցում, սակայն նա տաղանդավոր էր երգելու և պարելու մեջ:
Ապագա ամուսնու` արքայազն Չարլզի հետ Դիանան ծանոթացել է 1977 թվականին, երբ 16 տարեկան էր: Իսկ 1981 թվականի հուլիսի 29-ին Լոնդոնի սուրբ Պողոս եկեղեցում կայացավ «դարի իրադարձությունը»` արքայազն Չարլզի և լեդի Դիանայի հարսանիքը:
1982 թվականին ծնվեց նրանց առաջնեկը՝ Ուիլյամը, իսկ 1984-ին ծնվեց Հարին:
Ցավոք, Չարլզի ու Դիանայի ամուսնությունը երջանիկներից չէր: Փոխադարձ դավաճանություններից հետո 1992 թվականին զույգը բաժանվեց: Իսկ պաշտոնապես բաժանությունը գրանցվեց 1996 թվականին:
Արքայադուստր Դիանան միշտ եղել է Մեծ Բրիտանիայի ժողովրդի սիրելին, բրիտանացիները նրան անվանում էին «մարդկային սրտերի արքայադուստր»: Դա պայմանավորված էր նրանով, որ Դիանան միշտ կարեկցանքով էր վերաբերվում հասարակ մարդկանց խնդիրներին և ակտիվորեն մասնակցում էր բարեգործական ձեռնարկների:
Դիանայի կյանքն ընդհատվեց ողբերգական ու հանկարծակի. 1997 թվականի օգոստոսի 31-ին նա զոհվեց Փարիզում տեղի ունեցած ավտովթարից:















































