Լոնդոնի «Արսենալ»-ը համաձայնության է հասել թիմի եզրային հարձակվող Թեո Ուոլքոթի հետ, հաղորդում է Mirror-ը:
26-ամյա անգլիացին երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ ևս չորս տարով: Նախորդ պայմանագիրն ավարտվում էր 2016 թվականի ամռանը:
Ուոլքոթի աշխատավարձը մի փոքր բարձրացել է՝ շաբաթական 90 հազար ֆունտից դառնալով 100 հազար:








































