ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հետազոտությունները ցույց են տվել, որ ալկոհոլը ունի այնպիսի կալորիականություն, ինչպիսին ունեն քաղցր ոչ ոգելից ըմպելիքները՝ հայտնում է direct-press.ru-ն:
Մասնավորապես, ամերիկյան գիտնականները պարզել են, որ մեկ բանկա Coca-Cola-ի մեջ պարունակվում է 140 կալորիա՝ փոքր-ինչ ավելի քիչ, քան Bud գարեջրի մեկ շշում:
Հետազոտություններում նաև ասվում է, որ ոչ ոգելից խմիչքները, ինչպես, օրինակ, Coca-Cola-ն, Sprite-ը և ուրիշներ, միջինը կազմում են ԱՄՆ քաղաքացիների 6% կալորիայի աղբյուրը, իսկ ալկոհոլային խմիչքները՝ 5%:
Հարկ է նշել, որ քաղցր ըմպելիքների սպառումը մնում է ԱՄՆ-ում գիրության գլխավոր պատճառներից մեկը:











































