Wednesday, 01 07 2026
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը

Հայաստանում եզդիները նոր տաճար կունենան

Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում հանրապետության եզդի համայնքը իր տաճարը կկառուցի, որի էսքիզն արդեն պատրաստ է։

Այս մասին «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց տաճարի ճարտարապետ Արտակ Ղուլյանը՝ հավելելով, որ աշխարհում եզդիները շատ քիչ նման տաճարներ ունեն, որոնք կոչվում են զիարաթ (սրբատեղի)։

artak-ghulyan

«Եզդիների կրոնը կապված է շաբաթվա 7 օրերի թվով 7 հրեշտակների պաշտամունքի հետ, և կա գլխավոր հրեշտակ-հավքը՝ սիրամարգը, որը կարծես մեր «Հազարան բլբուլն» է։ Իրենք շատ ավանդապաշտ են, և իրենց կրոնը արևապաշտության, քրիստոնեության տարբեր հոսանքների խառնուրդ է»,- ընդգծեց Արտակ Ղուլյանը։

Նրա խոսքով՝ իր նախագծած զիարաթի նախնական էսքիզն արդեն պատրաստ է, որին իրենք համաձայնել են։ «Նրանք պնդեցին, որ դա հանկարծ չհիշեցնի եկեղեցի և նման չլինի հայկական քրիստոնեական տաճարներին։ Իրենց ճարտարապետական ավանդույթը շատ միօրինակ է ու խիստ։ Այդ խստությունը կապված է իրենց հավատալիքների թվային սիմվոլիկայի հետ։ Շատ հետաքրքիր է, որ թվային սիմվոլիկայի ավանդույթն իրենց մեջ կենդանի է։ Օրինակ՝ հայերիս մեջ այդ ավանդույթը ինտուիտիվ է, մենք ենթադրում ենք, որ երևի մեր նախնիները 12 թվի մեջ իմաստ են դրել, իսկ իրենք կոնկրետ ասում են, որ, օրինակ, իրենց գմբեթի 24 ճառագայթները խորհրդանշում են արևի օրվա ժամերը»,- նշեց ճարտարապետը։

Արտակ Ղուլյանն ասաց, որ սա երկրորդ կառույցն է եզդիների։ Առաջինը էլի կառուցվել է Ակնալճում՝ հայկական տուֆով, որը համեմատաբար փոքր կառույց է։ «Եզդիների համար տաճար նախագծելու համար ես համացանցի օգնությամբ ուսումնասիրել եմ եզդիների ազգային, կրոնական սովորույթները։ Վերջերս Թբիլիսիում էլ մի նոր զիարաթ է կառուցվել»,- ասաց Ղուլյանը։

Ճարտարապետը պատմեց, որ սկզբում ինքն այլ բան է առաջարկել, սակայն եզդիները պնդել են, որ առավելագույնս պահպանվեն իրենց պաշտամունքային ավանդույթները, շատ չհեռանան իրենց պատկերացրած տաճարից։

«Որքան հասկացա, ինչ-որ մեկը էսքիզի նկարը տեղադրել էր, իրենց մոտ քննարկում էր եղել, և դժգոհություններ են եղել, ինչպես հայերիս մոտ է լինում։ Մի խոսքով՝ քննադատություն է եղել, սակայն, ի վերջո, համաձայնությունը կայացել է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում