Վատիկանում ընթացող կոնկլավի մասնակիցները, որոնք պետք է ընտրեն Հռոմի 226-րդ պապին, քվեարկության առաջին փուլից հետո չեն կարողացել կողմնորոշվել իրենց ընտրության մեջ. ծխնելույզից դուրս է եկել սև ծուխ: Նոր պապի ընտրվելու մասին ազդարարում է սպիտակ ծուխը:
Universi Dominici gregis սահմանադրության համաձայն՝ որը 1996թ. փետրվարին հրապարակել է Հովհաննես Պողոս 2-րդը, Հռոմի պապն ընտրվելու է 115 կարդինալների ժողովում: Նրանց տարիքը չպետք է գերազանցի 80-ը:
2007թ. Բենեդիկտոս 16-րդի կողմից ներմուծած փոփոխությունների համաձայն՝ հաղթելու համար թեկնածուն պետք է ստանա կոնկլավի մասնակիցների ձայների 2/3-ը:
Չորեքշաբթի և հաջորդ օրերին օրական անցկացվելու է չորս քվեարկություն, ընդհուպ մինչև պապի ընտրվելը, սակայն Սիքստինյան կապելլայից ծուխ կբարձրանա երկու անգամ` օրվա առաջին կեսին և երեկոյան:










































