Հոգեբանները խորհուրդ են տալիս չզսպել արցունքները, եթե լաց լինելու ցանկություն կա: Նրանք ներկայացրել են, թե ինչով են արցունքները օգտակար առողջության համար՝ հայտնում է direct.press-ը:
Արցունքներն օգնում են ազատվել վիրավորանքից: Վիրավորանքի կուտակումը հղի է տարբեր հիվանդությունների առաջացմամբ, այդ թվում և՝ ուռուցքային:
Արցունքները օգնում են ազատվել սթրեսից և բարձրացնում են տրամադրությունը՝ օրգանիզմից հանելով վնասակար քիմիական նյութերը:
Արցունքները մաքրում են աչքերը և կանխում լորձաթաղանթի ջրազրկումը:
Արցունքները ներգործում են որպես հակավարակիչ և հակաբակտերիալ միջոց, որովհետև պարունակում են հեղուկ՝ ունակ 5-10 րոպեում ոչնչացնելու մանրէների 90-95%-ը:










































