Պարանով ցատկերը ցանկալի արդյունքի հասնելու արդյունավետ միջոց են: Այն նպաստում է մկանների ամրացմանը, սրտի աշխատանքի բարելավմանը, բարձրացնում դիմադրողականությունը՝ հայտնում է allwomen.net-ը:
Պարապմունքների առաջին օրը պարանով պետք է ցատկել միայն 5 րոպե, ցանկալի է օրական երկու անգամից ոչ հաճախ: Արդեն մի քանի օրից կարելի է ծանրաբեռնվածությունը ավելացնել՝ հասցնելով այն օրական կես ժամի: Նրանք, ովքեր առողջական խնդիրներ չունեն, կարող են ցատկերի տևողությունը հասցնել մեկ ժամի:
Որքան շատ է մարդը շարժման մեջ գտնվում, այնքան էներգիա է ծախսում. դա նշանակում է, որ կալորիաների այրումը արագ է կատարվում և առավելագույն քանակությամբ:
Իհարկե, կարելի է նաև նիհարել ավելի երկար միջհատվածներով օրական 5 րոպե ցատկելով, արդյունքը տեսանելի կլինի կարճ ժամանակում: Մարդը միջինը կարող է րոպեում կատարել 100 ցատկ: Այդ տեմպով օրգանիզմը 15 րոպեում այրում է 200 կալորիա:










































