Չինաստանում տղամարդը փորձել է ինքնահրկիզվել ինքնաթիռում: Նրան, կարճատև դիմադրությունից հետո, կարողացել են կանգնեցնել ուղևորները և ինքնաթիռի սպասարկող անձնակազմը։ Այս մասին հայտնել է ավիացիոն ծառայությունը՝ փոխանցում է Associated Press-ը:
Ինչպես նշվում է, միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 26-ի առավոտյան՝ Shenzhen Airlines ընկերության ինքնաթիռում:
Օդաչուն վթարային վայրէջք է կատարել՝ նախապես հաղորդելով ինքնաթիռում արտասովոր իրավիճակի մասին: Ինչպես հաղորդվում է, ինքնաթիռի 95 ուղևորներ և անձնակազմի 10 անդամներ տարհանվել են վթարային ելքով:
Ներկա պահին կատարվածի վերաբերյալ անցկացվում է հետաքննություն:








































