Մարտի 8-ին Թուրքիայում սկսված կանանց բազմահազարանոց ցույցն ընդդեմ տղամարդկանց շովինզիմի շարունակվում է մինչև հիմա: Այս մասին հաղորդում է Umma-ն` վկայակոչելով ozgur-gundem.com կայքը:
Կանանց գլխավոր պահանջն է չեղյալ հայտարարել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագիծը, որի համաձայն՝ ցանկացած ընտանիք պետք է ունենա առնվազն երեք երեխա, հղիության արհեստական ընդհատումն արգելող օրինագիծը, թուրքերի և քրդերի հակամարտության դադարեցում, բռնաբարության և ընտանիքում բռնության համար պատժի խստացում, վաղ ամուսնությունների արգելում:
Մարտի 8-ի սոցիալական ցույցերի նախապատրաստությունը սկսվել էր 2013թ. հունվարից: ցույցերին մասնակցել են նաև Թուրքիայի քաղաքականության և մշակույթի ազդեցիկ գործիչներ:










































