Ջանեթ Ջեքսոնը թողարկել է իր նոր «No Sleep» երգի տեսահոլովակը, որ խորհրդանշում է երգչուհու վերադարձը երաժշտական բիզնես: Տեսահոլովակը կընդգրկվի երգչուհու «Conversations in a Cafe» 11 ալբոմի մեջ, որը լույս կտեսնի մինչև 2015թ վերջը, հայտնում է apelzin.ru-ն:
«Ես հույս ունեմ, որ դուք այնպիսի հաճույք կստանաք այս տեսահոլովակը նայելիս, ինչպիսին մենք ստացել ենք նկարահանումների ընթացքում»,- ասում է Ջանեթն իր հայտարարության մեջ:
Տեսահոլովակը նկարահանվել է երգի ռեմիքսային տարբերակով, նկարահանումներին մասնակցել է ռեփեր J. Cole-ը: Կրեատիվ տեսահոլովակը հանդիսատեսի դրական արձագանքին է արժանացել:









































