15 հայտնի մարդկանց բանկային հաշիվներ ենթարկվել են ցանցահենային հարձակման: Տուժածների թվում են Բեյոնսեն և Ջեյ-Զին, Էշթոն Քեթչերը, Քիմ Քարդաշյանը, Փերիս Հիլթոնը, Մել Գիբսոնը և այլոք: Այս մասին հաղորդում է Huffington Post-ը:
Հայտնի են դարձել նրանց սոցիալական ապահովագրության, հիպոթեքային և ապառիկների համարները, ինչպես նաև տեղեկություն է ստացվել նրանց կրեդիտ քարտերի վերաբերյալ:
Հարձակման արդյունքները հրապարակվել են exposed.ru կայքում: Այժմ այդ տվյալները կայքից ջնջվել են, և այդ գործով զբաղվում են Լոս Անջելեսի ոստիկանությունը և ՀԴԲ-ն, քանի որ հարձակման են ենթարկվել նաև Հիլարի Քլինթոնի, Ջո Բայդենի, Լոս Անջելեսի քաղաքապետ Չարլի Բեքի և ՀԴԲ ղեկավար Ռոբերտ Մյուլլերի տվյալները:
Եթե ոստիկանությունը հայտնաբերի չարագործներին, նրանց երկարաժամկետ պատիժ է սպասվում:







































