Թուրքիայի ոստիկանությունը Անկարայում հակառազմական ցույցի մասնակիցների դեմ կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ և ձերբակալել է մեծ թվով մասնակիցների, հայտնում է թուրքական Haber Sol պորտալը:
Մի քանի հարյուր ցուցարար հավաքվել էին Անկարայի կենտրոնում՝ հակառազմական ցույցի՝ կապված Սիրիայի և Իրաքի հյուսիսում թուրքական բանակի կողմից ռազմական գործողությունների անցկացման հետ: Ոստիկանությունը ցրել է ցույցը, քանի որ այն արտոնված չի եղել իշխանությունների կողմից:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը թուրքական զինված ուժերը հարձակվել են Սիրիայի հյուսիսում ԴԱԻՇ-ի դիրքերի վրա և Իրաքի հյուսիսում՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության վրա:










































