17-ամյա Քայլի Ջենները երեկույթ է կազմակերպել Laurel Springs Hight School դպրոցն ավարտելու կապակցությամբ, հայտնում է Spletnik-ը:
Քիմ Քարդաշյանի կրտսեր քրոջ ավարտական տոնը տեղի է ունեցել նրանց մոր` Քրիս Ջենների տանը: Զվարճալիքների թվում էին պարերը, սննդամթերքի և ըմպելիքների տաղավարները, լողավազանում սինխրոն լողորդների կատարումները և բազմաթիվ փուչիկները:
Հյուրերի թվում հայտնվել էին նաև աստղային ընտանիքի անդամները` Քենդալ Ջենները, Քորթնին, Քլոե և Քիմ Քարդաշյանները: Քայլին ստացավ շատ նվերներ, այդ թվում՝ ադամանդակուռ ժամացույց և ապարանջան:












































