Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը գոհ է կիսապաշտպան Սամի Խեդիրայի ընտրությունից, ով ընթացիկ տարվա ամռանը հեռացել է Մադրիդի «Ռեալ»-ից և տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս»:
«Սամին բարձրակարգ ֆուտբոլիստ է: Նա կարող է հիանալի դրսևորել իրեն ցանկացած առաջնությունում: Այդ ֆուտբոլիստը նպատակասլաց է, աշխատասեր:
Խեդիրան օժտված է կամային բարձր որակներով: Նա իսկական մարտիկ է և ապացուցել է դա Բրազիլիայում, երբ արեց հնարավորը՝ ծնկի վիրահատությունից հետո թիմ վերադառնալու համար»,- Tuttosport-ը մեջբերում է Լյովի խոսքերը:







































