Այսօր Ազատության հրապարակում մի խումբ քաղաքացիներ ակտիվ քննարկում էին ժողովրդի կողքին լինելու մասին ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը՝ պնդելով, որ ԲՀԿ-ն պետք է գա հրապարակ ու կանգնի ժողովրդի կողքին, քանի որ իրենք են ընտրել ԲՀԿ պատգամավորներին: «Առաջին լրատվական»-ի թղթակիցը հրապարակում զրուցել է նրանց հետ:
Իսկ այսօր Ազատության հրապարակում հրավիրած ասուլիսում պատասխանելով «Առաջին լրատվականի» հարցին, թե այն քաղաքական ուժերը, որոնք հայտարարել են, թե ժողովրդի կողքին են, ո՞ր ժողովրդի կողքին պետք է լինեն, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ իրենք ժողովրդի կողքին են, դա պետք է անեն հրապարակում` ժողովրդի կողքին կանգնելով: Ու ժողովուրդը պետք է հստակ տեսնի արդեն, թե ով է միայն խոսում, և ով է և՛ խոսում, և՛ գործում»:








































