Ճապոնացի հրուշակագործները Տոկիոյում ցուցադրության համար ստեղծել են քաղցր հագուստներ, որոնք կարելի է ուտել: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Ուտելի հագուստները, կոշիկները, հերակալները և աքսեսուարները ստեղծվել են Tokyo Sweets Collection ցուցադրության համար, որը տեղի է ունեցել մարտի 9-ին:
Ամենեից շատ քաղցրեղեններ եղել են մանեկենուհիների գլխին: Հերակալները զարդարելու համար խոհարարները չեն խնայել մրգեր, հատապտուղներ և հրուշակեղեն:
Այս հավաքածուի վրա աշխատել են 9 հայտնի ճապոնացի հրուշակագործներ, այդ թվում՝ Կոյիչի Իզումին, Տոսիհիկո Յորոիզուկան և Քե Օհասը:
Հրուշակագործներից մեկը խոստովանել է, որ աշխատելիս ինքն ավելի շատ ուշադրություն է դարձրել հրուշակեղենի տեսքին և ոչ թե համին:









































