«Միլան»-ի գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը վստահ չէ, որ Զլատան Իբրահիմովիչը միլանյան ակումբ կտեղափոխվի ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Չեմ կարող ասել, թե ինչպես կընթանան իրադարձություններն Իբրահիմովիչի տեղափոխության շուրջ: Մենք հիանալի թիմ ունենք: Ջանասիրաբար կնախապատրաստվենք առաջիկա մրցաշրջանին: «Միլան»-ն առանց Իբրահիմովիչի էլ հաղթանակներ կտանի:
Բարելավում եմ ակնկալում խաղի յուրաքանչյուր դրվագում, եթե անգամ խոսք է գնում ամենաչնչին փոփոխության մասին: Պետք է սովորենք հաղթել դերբիներում: Դա հեշտ չէ: Բայց մենք «Միլան»-ն ենք: Միշտ պետք է խաղանք՝ հաղթելու համար»,- Goal. Com-ը մեջբերում է Միխայլովիչի խոսքերը:








































