4mama.com.ua-ի փոխանցմամբ` ամառային շոգն աղետ է դառնում շատ չափահասների ու երեխաների համար: Սակայն եթե իմանաս, թե ինչպես կարելի է պայքարել դրա դեմ, ապա կարող ես ձերբազատվել տառապանքներից ու հաճույք ստանալ ամառային օրերից:
Դրան կնպաստի ճիշտ սնվելը: Դա մասնավորապես վերաբերում է հետևյալ երեք սննդատեսակներին: Դրանցից առաջինը վարունգն է, որի ավելի քան 95 տոկոսը ջուր է: Դրա համար էլ պարզապես անհնար է ամառը հաղթահարել առանց այդ բանջարեղենի:
Երկրորդը կաթնաշոռն է: Մեր օրգանիզմը` անկախ տարվա ժամանակից, կարիք ունի սպիտակուցի: Եվ եթե շոգի ժամանակ միս մարսելը դժվար է, ապա կաթնաշոռն իդեալական տարբերակ է ամառային ճաշացանկի համար: Բացի այդ, կաթնաշոռը պարունակում է ոչ միայն սպիտակուց, այլև` կալցիում:
Եվ վերջապես երրորդը ծիրանն է: Քրտինքի պատճառով օրգանիզմը կորցնում է շատ կալիում, որն անհրաժեշտ է սրտի ճիշտ աշխատանքի համար: Դրա համար էլ սրտի հետ խնդիր ունենալուց խուսափելու համար պետք է օգտագործել ծիրան:












































