ABC.News-ի փոխանցմամբ` Ձեռնարկատիրության գլոբալ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Քենիա ժամանած ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Աֆրիկան անվանել է «շարժիչ մայրցամաք»:
«Աֆրիկան առավել արագ աճող տարածաշրջաններից մեկն է աշխարհում: Մարդկանց վեր են հանել աղքատությունից»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Օբամայի այցը հիմնական ուղղվածությունը անվտանգության հարցերն են, ինչպես նաև աֆրիկյան երկրների տնտեսություններում ամերիկյան ներդրումների ծավալի մեծացման հեռանկարները:
Օբամայի քենիական այցի ժամանակ նրան ուղեկցում է գրեթե 20 օրենսդիր ու 200 ամերիկացի գործարար: Նայրոբիի օդանավակայանում Օբամային դիմավորել է Քենիայի նախագահ Ուխուրու Քենյատան, ով նկատել է, որ անվտանգության խնդիրները, այդ թվում՝ նաև 2013 թվականին Նայրոբիում տեղի ունեցած ահաբեկչությունը վատ են անդրադարձել երկրի հեղինակության վրա: Նա հույս է հայտնել, որ Օբամայի այցը կօգնի փոխել պատկերացումը Քենիայի ու Աֆրիկայի մասին:
Օբամայի այցը Քենիա եղել է երկար սպասված այդ երկրի քաղաքացիների համար: Օբամայի հանգուցյալ հայրը ծնվել է Քենիայում: Այստեղ ցայժմ ապրում են նրա հարազատները:











































