Իսպանիայի Տրիգերոս դել Վալյե քաղաքում տնային կենդանիների իրավունքների պաշտպանության համար իրականացվել է իրավաբանական նախաձեռնություն, հայտնում է Rosbalt-ը:
Այնտեղ ընդունվել է Renedo Declaration-ը, որը երաշխավորում է կենդանու իրավունքը որպես քաղաքացու: Այժմ տնային կենդանիներին իրավաբանորեն անվանում են «ոչ-մարդ»:
Իհարկե, դա չի նշանակում, որ կենդանիները ունեն անվճար կրթության և ձայնի իրավունք: Դեկլարացիան ուղղված է տիրոջ դաժանությունից և անպատասխանատու վերաբերմունքից կենդանիների պաշտպանելուն: Այն կազմված է 13 հոդվածներից, որոնց թվում «քաղաքի բոլոր բնակիչները ծնվում են իրավահավասար», ինչպես նաև «ցանկացած բնակիչ` մարդ կամ ոչ-մարդ ունի հարգանքի իրավունք»:










































