New Horizons միջմոլորակային ավտոմատ կայանը Պլուտոնի կողքով թռչելուց հետո լուսանկարել է գաճաճ մոլորակի կողմից Արևի խավարումը: Այս մասին տեղեկացվում է NASA-ի կայքում:
Լուսանկարն արվել է 2015թ. հուլիսի 15-ին՝ մոլորակից երկու միլիոն կիլոմետր հեռավորության վրա: Այն Երկիր է հասել հուլիսի 23-ին: Լուսանկարում նկատվում է լուսապսակ, որն ապացուցում է Պլուտոնի վրա մթնոլորտի առկայությունը:
Պլուտոնի արբանյակ Հարոնի ստվերով անցնելիս New Horizons-ը այնտեղ չի հայտնաբերել մթնոլորտի առկայություն: Սակայն գիտնականները չեն բացառում, որ այն գոյություն ունի երկնային այդ մարմնի վրա, պարզապես կամ շատ նոսրացած է, կամ գտնվում է անմիջապես նրա մակերևույթին:











































