Sunday, 14 06 2026
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ

Հացադուլը քաղաքական նշանակություն չունի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ֆրանսիացի քաղաքագետ, Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը:

 

– Պրն Մինասյան,  մինչև ապրիլի 9-ը Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում հայտարարել  է հացադուլ՝ նշելով, որ քանի դեռ Սերժ Սարգսյանը ինքնաբացարկ չի հայտնել, ինքը մնալու է Ազատության հրապարակում՝ հանուն հայրենիքի, իր թոռնիկների և երեխաների: Ինչպե՞ս եք գնահատում հետընտրական այս զարգացումները:

– Անկախ հացադուլի նկատմամբ իմ վերաբերմունքից՝ նախևառաջ պետք է հարգել մարդուն, ով նստել է հացադուլի, քանի որ նա իր կյանքն է վտանգում: Այսպիսով նա ուզում է ցույց տալ, որ շարժումն ընթացքի մեջ է, շարժումն ուզում է երկարաձգել՝ դիմելով  անձնազոհ քայլի: Բայց, ըստ էության, սա անհույս քայլ է, և ես չեմ կարծում, որ լավ քայլ է: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանն իր բոլոր պահանջներին «ոչ» է ասել, բայց Սերժ Սարգսյանից այդպես էլ չիմացանք՝ արդյոք նա ամեն ինչին «ոչ» ասե՞լ է, թե՞ ոչ:  Րաֆֆի Հովհաննիսյանը այս եղանակով  ուզում է երկարացնել բողոքի այս ժամանակաշրջանը գոնե մինչև մայիս՝ Երևանի ավագանու ընտրություններ:

Այս ընթացքը, կարծում եմ, լավ առիթ է՝ ուսումնասիրելու թե՛ ընդդիմության անկեղծությունը Րաֆֆիի նկատմամբ, թե՛ Րաֆֆիի իսկական հեղինակությունը և թե՛ իշխանության հեղինակությունը  Հայաստանի ներքաղաքական կյանքում: Այսինքն՝ Երևանի ավագանու ընտրությունները  դառնում են ավելի ազգային, քան քաղաքային ընտրություններ:

– Հացադուլին դեմ եք, իսկ գործողությունների ի՞նչ ճանապարհ կարող եք նշել, որը, ըստ Ձեզ, կտանի հաջողության:

– Եթե Սահմանադրական դատարանն այնպես անի, որ հանգստացնի բոլորին՝ ասելով, որ եղել են ընտրատեղամասեր, որտեղ խախտումներ են եղել, ուրեմն չենք հաշվում, լուծարում ենք: Սահմանադրական դատարանը նման քայլով ցույց կտա, որ  խախտումներ են եղել, և կապացուցի, որ Հայաստանում ամենևին էլ մաքուր և թափանցիկ ընտրություններ չեն անցկացվել: Դրանից հետո Սերժ Սարգսյանը ստիպված է կարևոր քայլ անել՝ ցույց տալու, որ  ինքը իսկապես պետական մարդ է և հաշվի է առնում ժողովրդի մտահոգությունը, որովհետև վերջիվերջո երկու տարուց ավելի  է՝ ինքն ասում է, որ իրավիճակը վատ է, պետք է փոխվի և այլն,  հիմա առիթ է՝ կոնկրետ նախաձեռնություններով հանդես գալու և ցույց տալու, որ լսեց ժողովրդի բողոքը: Իսկ թե ինչպես պետք է անի այս քայլերը՝ չեմ կարող  ասել. արդյոք պետք է թողնի՞, որ ընդդիմությունը հաղթի Երևանի քաղաքապետի ընտրություններին, արդյոք պետք է լուծարի՞ խորհրդարանը, այսօր դեռ որ ասում են՝ ոչ, բայց վաղը չգիտենք՝ ինչպես պետք է լինի, բայց ես կարծում եմ՝ Հայաստանի «քաղաքական իրավիճակը» (ասում եմ չակերտի մեջ, որովհետև գիտենք, որ ինքնիշխան քաղաքական կարգավիճակում չէ) փոփոխության մեջ է: Գործընթացներ են տեղի ունենում, և Սերժ Սարգսյանը կամ կքաջալերի և ուժ կտա բոլոր փոփոխություններին, նույնիսկ եթե ինքը մնա որպես նախագահ, կամ կարգելի փոփոխությունները, ինչը ցույց կտա, որ Սերժ Սարգսյանը զուտ ցինիկ մարդ է, քանի որ մի կողմից՝ ասում է, որ պետք է գնալ փոփոխությունների ճանապարհով, իսկ մյուս կողմից՝ որևէ քայլ չի անում դեպի փոփոխություն:

Բացի այդ,  կարևոր է, թե ով կլինի վարչապետ՝ ՀՀԿ-ի՞ց ինչ-որ մեկը, կամ արդյոք Տիգրան Սարգսյանը կվերանշանակվի՞, արդյոք  կոալիցիա կստեղծվի՞ ԲՀԿ-ի հետ, թե՞ ոչ՝ չգիտեմ: ԲՀԿ-ն պետք է պահանջի՞, որ  վարչապետն իր կուսակցությունից նշանակվի՝ դեռ պարզ չէ: Բայց մի բան պարզ է՝ Հայաստանն իսկապես փոփոխության մեջ է:

– Կարծիք կա, համաձայն որի՝ ԲՀԿ-ն այս օրերին ցույց տվեց, որ ինքը քաղաքական փուչիկ է, որը պայթեց, և իրենց խոսքը գործ չէ:

– Րաֆֆի Հովհաննիսյանը մեծ առավելություն ունեցավ՝ կարողանալով բոլոր քաղաքական ընդդիմադիր կուսակցությունները բաժանել, այսինքն՝ ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի մեծ մասը իր  կողմն է, փոխվեց ընդդիմության կոնցեպտը: Եվ հիմա Հայաստանում նոր ընդդիմություն կա, որի առաջնորդը Րաֆֆի Հովհաննիսյանն է:

Բայց հացադուլը. թեև ես հարգում եմ նրա որոշումը, քաղաքական մոտեցում չէ, Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությունը քաղաքական քայլ չէ, անձնական քայլ է, որը որևէ  քաղաքական նշանակություն չունի: Հայաստանում հացադուլի դիմել են՝ սկսած Ղարաբաղյան շարժումից: Այս ընտրություններին էլ  ՀՀ նախագահի  նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հացադուլի դիմեց, և չմոռանանք՝ սա Րաֆֆի Հովհաննիսյանի երկրորդ հացադուլն է: Առաջինը ի՞նչ արդյունք ունեցավ, ի՞նչ իմաստ ուներ երկրորդը՝ ոչ մի: Այսօր կարծում եմ՝ մենք ավելի շատ կարիք ունենք Րաֆֆի Հովհաննիսյանին, որպես կարևոր անձ, տեսնել քաղաքական բեմի վրա, ոչ թե անպայման փողոցային ընդդիմություն ստեղծել: 37 տոկոսը, ովքեր իրենց  ձայն են տվեց Րաֆֆիին, չեն տվել նրան իրենց ձայնը, որ հացադուլի մեջ մտնի: Ավելի շատ պետք է խնդրին այլ կերպ մոտենալ: Ի՞նչ ասել է հացադուլ անել՝  սա անհույս վիճակի ապացո՞ւյց է, բայց չէ՞ որ նոր շունչ է եկել Հայաստան, «Բարևի» հեղափոխությունը ավելի աշխուժացրեց, ավելի դրական պրոցեսի մեջ մտցրեց Հայաստանի քաղաքական կյանքը:

Հարգելով Րաֆֆիին՝ կարծում եմ՝ նա այլ կերպ պետք է մոտենա հարցին և քաղաքական նշանակություն տա բոլոր նախաձեռնություններին: Նա հացադուլ անելու փոխարեն՝ պետք է ավելի  ուժեղացներ և ավելի ուժ տար ընդդիմությանը գոնե մինչև առաջին քայլը, մինչև Երևանի քաղաքապետի ընտրությունը: Այնուամենայնիվ, Րաֆֆին մի մեծ բան արեց՝ նա չկրկնեց Լևոն Տեր-Պետրոսյանի սխալները:

– Ի նկատի ունեք երկխոսությո՞ւնը, լիդերի միանձնյա որոշումնե՞րը:

– Այո, և կոշտ քայլեր անելու իմաստով կար ինքնաբավ վիճակ, իսկ Րաֆֆու մոտ նման բան չկա, և սա լավ է, նա ավելի շատ ժողովրդի մեջ է ուզում մտնել:

– Նա նաև ասել է, որ եթե ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը սուտ երդում տա մեր Սահմանադրության և Աստվածաշնչի վրա, եթե վեհափառ հայրապետը օրհնի նրան, դա նրանք կանեն իր դիակի վրա:

– Րաֆֆիի խոսքը հետաքրքրական է երկու առումով: Հայաստանի ժողովուրդը պետք է իմանա, որ  պետք է տարանջատել պետությունը և իշխանությունը: Այսինքն՝ պետությունն այլ բան է, իշխանությունը՝ այլ: Հայաստանում սովետական ավանդույթի համաձայն՝ կարծում են, թե իշխանությունը և պետությունը նույն բանն են: ՀՀԿ ղեկավարները՝ նախագահից մինչև նախարարներ, կարծում են, որ  պետությունը իրենցն է և իշխանությունն  էլ իրենց է պատկանում: Րաֆֆի Հովհաննիսյանը ուզում է այդ մտայնությունը վերացնել  և նոր մտածելակերպ ձևավորել Հայաստանի նոր քաղաքական կյանքում: Երկրորդ՝ ուզում է ցույց տալ, որ քաղաքական տարածքը մեկ բան է, կրոնական տարածքը՝ մեկ այլ բան, իսկ Հայաստանում, դժբախտաբար, քաղաքականն ու կրոնականը նույն տարածքում են: Այդ սխալ մտայնությունը  նա ուզում է  փոխել, և նրա «Բարևի» հեղափոխությունը ավելի մտքի հեղափոխություն է, մտածելակերպի  հեղափոխություն է, այսինքն՝  կարգավիճակի փոփոխություն: Եվ հացադուլ անելու փոխարեն՝ Րաֆֆին կարող է ավելի օգտակար լինել, եթե այս բաները բացատրի, ելույթներ ունենա, հոդվածներ գրի՝ ամերիկյան, ռուսական մամուլում: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում