Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կատակել է, երբ հայտարարել է Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնելու իրեն արված առաջարկի վերաբերյալ, հայտնում է Associated Press-ը:
Անցած շաբաթ Բեռլուսկոնին հայտարարել էր, որ նախագահ Վլադիմիր Պուտինից Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ է ստացել:
Ավելի վաղ այդ տեղեկությունը մեկնաբանել էր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա հայտարարել էր, որ Պուտինը միայն ձևականորեն է աջակցել Բեռլուսկոնիին:







































