Ամերիկյան անապատում գիտնականները հետազոտությունների նպատակով Մարսին հատուկ պայմաններ են ստեղծել: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Յուտայի անապատում, որն իր ռելիեֆով նման է Կարմիր մոլորակին, ուսումնասիրություններ են անցկացնում՝ պարզելու դեպի Մարս կենդանի գիտական առաքելություն ուղարկելու հնարավորությունը:
Հետազոտություններին մասնակցող կամավորները աշխատանքների ընթացքում տիեզերագնացի սաղավարտները իրենց հագից չեն հանում: Ինժեներները, երկրաբաններն ու կենսաբանները շաբաթներ շարունակ կապրեն խիստ կենսապայմաններում՝ սննդի, թթվածնի և էլեկտրականության սղության առկայությամբ:










































