Ճապոնիայի մայրաքաղաքում կայացել է սուշիի պատրաստման մրցույթը, որտեղ սու-շեֆ խոհարարները տարբեր երկրներից ցուցադրել են իրենց արվեստը:
Մրցույթին մասնակցել են ութ թիմեր Բելգիայից, Մոլդովայից, Սինգապուրից, Շվեդիայից, Ռումինիայից, Ուկրաինայից, Ուրուգվայից և ԱՄՆ-ից:
Շրջագայության ընթացքում ստեղծվել են ավելի քան 2000 սուշիներ:
Խոհարարները պատրաստել են ամենաանհավանական ճաշատեսակները:
Ըստ մրցույթի կազմակերպիչների՝ սուշի- խոհարարների վարպետությունը ուղղակի աննկարագրելի է, իսկ միջոցառումը հրաշալի հնարավորություն էր՝ հյուրերին ցուցադրելու, թե ինչ ձևեր կարող է ընդունել սուշի-արվեստը:
Մրցույթը հավաքել է ավելի քան 2 հազար հանդիսատեսի: Բոլոր փուլերի արդյունքում հաղթող է ճանաչվել Շվեդիայի թիմը:







































