Լոնդոնցի ձեռնարկատեր Փիթեր Թոմլինսոնը տղամարդկանց հանրային զուգարանը վերածել է սրճարանի: Attendant Café-ն բացվել է 100 հազար ֆունտ ներդրումով իրականացված ձևափոխումներից հետո: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Այնուհանդերձ, սրճարանը զուգարան է հիշեցնում, մասնավորապես՝ ճենապակե միզամանները ծառայում են որպես անհատական սեղաններ: Սրճարանը գտնվում է Լոնդոնի արևմուտքի Ֆոլի փողոցում:
Սեփականատիրոջ խոսքով՝ սրճարանը միանգամայն հիգիենիկ է , քանի որ հատուկ մաքրման է ենթարկվել: Համեղ սենդվիչներն այնտեղ պատրաստում է տեղի հայտնի խոհարարներից մեկը:









































