Ամերիկյան The New York Post տաբլոիդը Նյու Յորքով ավտոբուսային տուրեր է սկսել: Ավտոբուսներում զբոսավարները կպատմեն պարբերականի բացառիկ ռեպորտաժների հետին պլանում երևացող վայրերի մասին: Այս մասին հայտնի է դառնում թերթի կայքից,- փոխանցում է lenta.ru-ն:
Տուրի շրջանականերում էքսկուրսավարները «դեղին» պատմություններ են պատմում, որոնք լուսաբանել է The New York Post-ը: Զբոսանքների համար նախատեսված ավտոբուսները ծածկված են The New York Post-ի ամենավառ առաջին էջերով և վերնագրերով:
Shock and Roll! Կոչվող տուրն անցնում է Սոհոյով, Միդթաունով, Գրինվիչ-Վիլիջով և ստորին Մանհեթենով: Էքսկուրսիան տևում է երկուսուկես ժամ և արժե 49 դոլար:







































