«Բարսելոնա»-ի պաշտպան Մարկ Բարտրան նշել է, որ չի պատրաստվում հեռանալ կատալոնական ակումբից ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ կատալոնական ակումբի 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Նապոլի»-ին:
«Որևէ առաջարկ չեմ ուսումնասիրում: Բոլոր մտքերս և ձգտումներս 100%-ով կապված են «Բարսելոնա»-ի հետ: Նպատակս է գերազանցել անցկացրած 21 խաղի ցուցանիշը, որը ես ունեցել եմ նախորդ մրցաշրջանում»,- Goal. Com-ը մեջբերում է Բարտրայի խոսքերը:








































