Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի ակտիվները կրճատվել են

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի ակտիվներն այս տարվա առաջին կեսին կրճատվել են 3.56 տոկոսով՝ նվազելով մինչև 35 միլիարդ և 783 միլիոն դոլարի։ Այդ մասին նշված է հիմնադրամի տարածած հայտարարության մեջ։

Դրանում նշված է, որ 2015 թվականի հունվար-հունիս ամիսներին հիմնադրամի եկամուտները կազմել են 4 միլիարդ և 54 միլիոն մանաթ (1 մանաթը հավասար է 0.95 դոլարի), իսկ ծախսերը՝ 4 միլիարդ և 42 միլիոն մանաթ։ Նավթի ու գազի վաճառքից ստացված մուտքերը կազմել են 3 միլիարդ և 802 միլիոն մանաթ, իսկ տարանցիկ մուտքերը՝ 5.7 միլիոն մանաթ։

Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվարի 31-ի դրությամբ` Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի ակտիվները կազմել են 37.1 միլիարդ դոլար: 2015 թվականի ապրիլին Caspian Barrel նավթային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Իլհամ Շաբանը հայտարարել էր, որ Ադրբեջանը նավթի վաճառքից տարեկան ստացել է 20 միլիարդ դոլար, և որ նավթի գնանկման հետևանքով տարեկան եկամուտները կրճատվել են 5-6 միլիարդ դոլարով:

«2014 թվականի արդյունքներով` Ադրբեջանն ընդհանուր առմամբ արտահանել է 23.5 միլիարդ դոլարի հում նավթ: Նույն նախորդ տարում Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը նավթի վաճառքից շահույթի տեսքով ստացել է մոտ 15.2 միլիարդ դոլար: Մինչդեռ պիկային համարվող 2011 թվականին նավթի վաճառքից Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի հաշվեհամարին մուտք է արվել ավելի քան 19 միլիարդ դոլար։ Ադրբեջանում նավթի արդյունահանման ծավալը նվազել է ավելի քան մեկ միլիոն տոննայով: և պետական նավթային հիմնադրամը լավագույն դեպքում այս տարի նավթի վաճառքից կստանա 7.5 միլիարդ դոլար»,- ասել է նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում