Ծխախոտ վաճառող երիտասարդը այսօր Թունիսի մայրաքաղաքի կենտրոնական պողոտայում ինքնահրկիզվել է՝ ի նշան վատ կենսապայմանների դեմ բողոքի: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ականատեսների վկայությամբ՝ մինչ իր վրա բենզին լցնելն ու իրեն այրելը, երիտասարդը բղավել է. «Ահա երիտասարդությունը, որը ծխախոտի առևտրով է զբաղվում, ահա գործազրկությունը»:
Հրապարակի անցորդները կարողացել են բավական արագ կերպով հանգցնել հրդեհը, սակայն վերջինս մարմնի լուրջ վնասվածքներով հոսպիտալացվել է:







































