Բրիտանական «Ռադիո Յորքշիր»-ը աշխատանքի առաջարկ է արել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Յոզեֆ Բլատերին՝ հայտնում է gazeta. ru-ն:
Հուլիսի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարել է, որ 2016թ. փետրվարին ֆեդերացիայի նոր նախագահի ընտրությունից հետո մտադիր է աշխատել ռադիոյում:
«Մենք ուզում ենք Յոզեֆ Բլատերին աշխատանք առաջարկել «Ռադիո Յորքշիր»-ում հաջորդ ամառ, երբ նրա պարտականությունները ՖԻՖԱ-ում ավարտված կլինեն: Եթե նա ուզում է ռադիոլրագրող դառնալ, սովորելու համար ավելի լավ տեղ չի գտնի»,- ասել է ռադիոկայանի ղեկավար Սեմ Բրիդջեսը:






































