ԱՄՆ-ում հեղինակների գիլդիան և ամերիկացի հրատարակիչների ասոցիացիան բողոքում են, քանի որ ICANN-ը .book, .author և .read դոմենները ցանկանում են հանձնել Amazon-ի վերահսկողությանը,- հաղորդում է Cybesecurity-ն:
Լոբբիստական երկու խմբերի կարծիքով, եթե վերոնշյալ դոմեններն անցնեն աշխարհի խոշորագույն ինտերնետ ռիթեյլերի վերահսկողության ներքո, ապա դրանք կամրապնդեն ընկերության՝ առանց այն էլ փաստացիորեն մենաշնորհային դիրքերն էլեկտրոնային գրքերի շուկայում: Իրենց հայտարարության մեջ նրանք նշել են, որ .book և .read համընդհանուր օգտագործման դոմեններ են, .author դոմենային գոտու նյութերի հեղինակության հետ Amazon-ն ընդհանրապես առնչություն չունի:
Ավելի վաղ Barnes&Noble-ը, որը գրքերի վաճառքի մեծությամբ երկրորդ խոշորագույն ընկերությունն է, նույնպես հանդես էր եկել Amazon-ի հայցերի դեմ:
ICANN-ը դեռևս մեկնաբանությունների չի տվել հստակ հայցերի կապակցությամբ, սակայն վստահեցրել է, որ բոլոր բողոքները կքննարկվեն:
Նշենք, որ Amazon-ը հայց է ներկայացրել նաև .amazon, .kindle, .free, .like, .game և .shop դոմենների համար:










































