Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հետազոտողները հայտարարել են, որ մարդիկ սկսել են գյուղատնտեսական կուլտուրաներ՝ ցորեն, գարի ու վարսակ, աճեցնել ավելի վաղ, քան համարվում էր։ Մինչ այժմ ենթադրվում էր, որ մարդիկ գյուղատնտեսությամբ սկսել են զբաղվել 11.000 տարի առաջ։
Հնագետները պեղումներ են կատարել Իսրայելում գտնվող Օխալո II ավանի տարածքում, որը մոտ 23.000 տարեկան է։ Գիտնականներին հաջողվել է հայտնաբերել գյուղատնտեսական կուլտուրաների սերմեր, որոնք զարմանալիորեն լավ են պահպանվել։
Հետազոտողները վստահեցնում են, որ հինավուրց մարդիկ զբաղվել են գյուղատնտեսությամբ, ինչի մասին վկայում է ոչ միայն սերմերի մեծ քանակը, այլև մոլախոտի առկայությունը, որը սովորաբար հայտնվում է մշակվող տարածքում, ուր աճեցնում են կուլտուրաներ։ Դա նշանակում է, որ մարդիկ սկսել են հող մշակել մոտ 23.000 տարի առաջ, այսինքն՝ 11.000 տարի ավելի շուտ, քան ենթադրվում էր մինչ այժմ։











































