Գեղեցիկ և հավասարաչափ շոկոլադե արևայրուքը շատ աղջիկների երազանքն է: Սակայան դա ոչ միշտ է մեզ հաջողվում, հայտնում է lady.tochka.net-ը:
Իսկ ինչ անել կատարյալ արևայրուք ստանալու համար:
- Կատարե՛ք պիլինգ արևայրուքից առաջ
Դա կօգնի մաշկի մահացած բջիջների հեռացմանը և արևայրուքը կստացվի հավասարաչափ և գեղեցիկ:
- Արևահարվե՛ք աստիճանաբար
Հարկավոր է արևահարվել աստիճանաբար` նախ մի քանի րոպե, ապա ավելի երկար: Բայց պարտադիր պետք է օգտագործել պաշտպանիչ քսուք:
- Օգտագործե՛ք մի քանի միջոցներ արևից պաշտպանվելու համար
Առաջին օրը հարկավոր է օգտագործել քսուք՝ արևից պաշտպանվելու համար, իսկ հաջորդ օրերին քսուք՝ արևահարվելու համար: Այդ ժամանակ արևայրուքը կլինի հավարար և ինտենսիվ:
- Արևահարվե՛ք որոշակի ժամերի
Կեսօրին և դրան հաջորդող երկու ժամերին վտանգավոր է լինել ծովում: Այդ ժամանակ կարելի է ստանալ ոչ միայն այրվածքներ, այլ նաև արևային հարված:
- Եղե՛ք ակտիվ և քիչ պառկե՛ք նույն տեղում
Եթե լողում եք, խաղում եք լողափին կամ պարզապես զբոսնում եք լողազգեստով, արևայրուքը կդառնա ավելի լավը: Բանն այն է, որ արևը ձեզ կհպվի բոլոր կողմերից հավասարաչափ:










































