ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի կարծիքով՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողություններին այժմ չեն աջակցի միջազգային հանրությունը և Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի դաշնակիցները, հայտնում է RIA Novosti-ն:
Միաժամանակ պետքարտուղարը ենթադրում է, որ եթե Իրանը ապագայում խախտի համաձայնագիրը և սկսի մշակել միջուկային զենք, ԱՄՆ-ը ավելի շատ օրինական հիմք կունենա՝ Իրանին կանգնեցնելու ռազմական ճանապարհով:








































