Թուրքական իշխանությունները Միացյալ Նահանգներին թույլատրել են իրենց տարածքում ավիառազմական տեխնիկա տեղադրել՝ ԴԱԻՇ-ին հարվածներ հասցնելու համար, այս մասին հայտնել է ամերիկյան The Wall Street Journal-ի էլեկտրոնային տարբերակը: Խոսքը ինչպես ինքնաթիռների, այնպես էլ անօդաչու սարքերի մասին է:
Ինչպես նշում է տեղեկատվական ընկերությունը, համաձայնությունը հաստատվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից: Նրանք հանդիպել են չորեքշաբթի օրը Սպիտակ տանը:








































