Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Հունիսի 23-ից հետո ունեցանք հաղթանակ. հնարավոր եղավ անել առավելագույնը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանը:

Հունիսի 23-ի վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայում կատարված դեպքերից մեկ ամիս է անցել: Ոստիկանությունը այդ օրը ուժ կիրառեց խաղաղ ցուցարարների նկատմամբ, գործի դրվեց նաև ջրցան մեքենան, բազմաթիվ  անձինք բերման ենթարկվեցին, եղավ հասարակության լայն արձագանք: Ընդհանուր առմամբ ի՞նչ ցույց տվեցին Բաղրամյան պողոտայի իրադարձությունները:

Նախ և առաջ պետք է արձագանքել շատ հստակ, որ հունիսի 23-ին ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառեց ՝ ջրցանից սկսած, որից հետո շարունակվեց լրագրողների, ակտիվիստների ծեծով և այլ գործողություններով: Դրանից հետո ինչքան էլ փորձեցին լրագրողներին փոխհատուցում խոստանալ, քրեական գործեր հարուցել այն մարդկանց նկատմամբ, ովքեր այդ օրը ապօրինի գործողություններով էին զբաղված, միևնույն է, հասարկության աչքում չբարձրացավ ոստիկանության հեղինակությունը, և կարելի է ասել՝ քաղաքացիներից ոչ մեկը լուծված չհամարեց այդ խնդիրը: Քանի որ այդ օրը տեղի ունեցավ այն, որին որևէ մեկը չէր սպասում, չնայած ոստիկանությանը ավելի լավ գիտենք 2008թ-ի Մարտի մեկի դեպքերից , բայց այսօրվա ոստիկանությունը ուրիշ է, ուրիշ է ոչ թե նրա համար, որ իրենք են բարեփոխվել, ուրիշ է այն պատճառով, որ այսօր փողոցում կա պահանջատեր քաղաքացի: Նույն Վալերի Օսիպյանը 2008-ի Մարտի 1-ին  մասնակցում էր այդ սպանդին: Բայց այսօր Վ. Օսիպյանը լրիվ այլ Օսիպյան է, որովհետև քաղաքացին ավելի պահանջատեր է դարձել: Քաղաքական ուժերը, սպառելով իրենց, անցել են երկրորդական պլան, և քաղաքացիները այսօր փողոցում օրակարգ են ձևավորում, և դրանով է  պայմանավորված, որ Մարտի մեկի հետ համեմատած մեղմ երևույթները մեկնաբանվեցին որպես անհամաչափ, ՀՀ քաղաքացիների կողմից անընդունելի: Հենց դա էր պատճառը, որ տասնյակ հազարավոր քաղաքացիներ հայտնվեցին Բաղրամյան պողոտայում, քաղաքացիները հասկացան, որ եթե պետք է իրենց եղբայրներն ու քույրերը ենթարկվեն նմանատիպ բռնության, իրենք պարտավոր են լինել հրապարակում, փողոցում, և թույլ չտալ, որ ոստիկանությունը կրկնի իր արածը: Իսկ արդեն հետո ինչ-որ արեց ոստիկանությունը, կարելի է 2 բառով մեկնաբանել՝ 2 րոպեանոց գործողություն, որի ընթացքում անհամաչափ ուժ չկիրառվեց, հակառակը՝ կարողացան բավականին գեղեցիկ շոու կիրառել բերման ենթարկելու ընթացքում, ասելով՝ մեր քույրերն են, եղբայրներն են: Գնալով քաղաքացին պիտի ավելի ստիպի, որ լինեն այնպիսին, ինչպիսին օրենսդրությամբ է սահմանված:

Քաղաքացիական հասարակությունը բարձր լարման ենթարկեց միայն ոստիկանների՞ն, թե՞ նաև իշխանություններին, հրաման տվողներին: Ի՞նչ փոխվեց:

Բնականաբար, ողջ իշխանական համակարգը զգաց քաղաքացիների բողոքի, ցասման ազդեցությունը, բայց իրականում կարող էր ավելի լավ լինել, միշտ կարող է ավելի լավը լինել. լավից լավը միշտ կա, բայց չպետք է հուսահատվել, փաստացի ունենք նախադեպ, որ ՀՀ քաղաքացին կարող է 2 շաբաթ փակ պահել երկրի գլխավոր պողոտաներից մեկը: Մի շատ կարևոր հանգամանք ևս, ես չեմ ուզում քաղաքական կուսակցություններին զատել քաղաքացիական հասարակության մարմիններից, բայց այնուամենայնիվ պետք է արձանագրենք, որ մեր 3-րդ Հանրապետության ընթացքում Բաղրամյան պողոտան 2 շաբաթով փակ չի եղել. Փակ է եղել նաև 2003, 2004-ին, 1996-ին խայտառակ պրովոկացիան է տեղի ունեցել, 2013-ին տեսանք՝ ինչ եղավ, բայց երկու շաբաթ շարունակ ոչ մի քաղաքական ուժ քաղաքական օրակարգով չի կարողացել փակ պահել Բաղրամյան պողոտան, դա կարողացան անել անկախության սերնդի գլխավորությամբ ՀՀ քաղաքացիները:

Շատերի համար Բաղրամյան պողոտայի իրադարձություններն արդեն իսկ հաղթանակ են, շատերի համար այն կիսատ հաղթանակ է կամ առհասարակ պարտություն: Ի՞նչ կարող էր արվել, որ չարվեց:

Նայած ում համար ի՞նչն էր խնդիրը, և որքանով են համարում հաղթանակ կամ ոչ հաղթանակ: Եթե դիտարկենք այն հարթությունից, որից որ շատերն են դիտարկում, այսինքն՝ «ռեժիմի» հեռացման, իշխանությունների փոփոխության տեսանկյունից, ապա դա այլ հարց է: Եթե ուշադրություն դարձնենք, ապա կտեսնենք, որ շատ շատերն ասում են, որ հաղթանակ չի եղել, այլ պարտություն է եղել, մարդկանց հիմնական  օրակարգը դա է եղել, չեմ ասում պարզ արտահայտված, հայտարարված, բայց դա է եղել:

Գլոբալ առումով խնդիրները իհարկե չիրականացան, բայց իմ կարծիքով՝ ժամանակը ցույց կտա, որ հնարավոր եղավ անել առավելագույնը՝ առաջադրված պահանջների մասով: Եվ այն մարդիկ, որոնք խոսում են, որ այստեղ որևէ բան չի ստացվել և իրենց գործունեության ընթացքում որևէ ռեալ հաջողության նշույլ անգամ չեն ունցել, մարդիկ են, որոնք ասել են՝ թեժ ամառ, աշուն, ձմեռ, ժողովուրդը եկել է հրապարակ, հետո հիասթափվել է, արտագաղթել է: Ովքեր են ասում դա, մարդիկ, որոնք միշտ ուղղակիորեն տապալել են քաղաքական օրակարգը:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում :

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում