Անկախ նրանից՝ ունեք արդյոք ալերգիաներ միջատների խայթոցներից, թե ոչ, անպայման խորհրդակցեք բժշկի հետ, եթե խայթոցը դեմքի, քթի, բերանի կամ կոկորդի վրա է, որովհետև այդ կետերը առավել զգայուն են: Թույլ խայթոցների դեպքում կարելի է անցկացնել մի փոքր բուժում, կարելի է և առանց դրա, սակայն ալերգիկ կամ ուժեղ այլ ռեակցիաների դեպքում պետք է անպայման ցուցաբերել բժշկական օգնություն:
Եթե փուշը մնացել է վերքի մեջ, հանեք այն ոչ սուր դանակի կամ եղունգի միջոցով: Բայց մի սեղմեք այն, որովհետև այդ դեպքում վերքի մեջ ավելանում է թույնը: Կրետները, ձիաբոռերը փուշ չեն թողնում, իսկ մոծակներն ու ճանճերը փուշ չունեն:







































