Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և կանխման ուղղությամբ տարվող աշխատանքները: Ըստ այդմ, նախորդ 2 շաբաթներին իրավախախտման 128 դեպքով կազմվել է վարչական արձանագրություն:
Հանձնարարվել է շարունակել աշխատանքները՝ հատուկ հսկողություն սահմանելով ոչ միայն աղբամաններին հարակից տարածքների, այլև բնակչության կողմից աղբի կուտակման քրոնիկ վայրեր դարձած այլ հասցեների նկատմամբ:










































