ԱՄՆ-ում ավելի քան 20 տարի ամենահայտնի ըմպելիք էին համարվում գազավորված ըմպելիքները:
Ներկայումս, ինչպես գրում է Beverage Digest պարբերականը, իրավիճակը փոխվել է՝ վարկանիշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցրել է հասարակ ջուրը:
1980-ականների սկզբին, շնորհիվ Coca-Cola-ի ու Pepsi-ի պես հսկաների գովազդային արշավի, գազավորված ըմպելիքը «առաջ անցավ»:
Քաղցր, գազավորված ըմպելիքների օգտագործումը գագաթնակետին հասավ 1998 թ.: ԱՄՆ ամեն բնակիչ այն ժամանակ միջինը ըմպում էր 204 լ գազավորված ըմպելիք, իսկ ջրի օգտագործումը կազմում էր 159 լիտր:
Սակայն վերջին շրջանում իրավիճակը փոխվել է: Բժիշկները սկսեցին պնդել, որ դրա կիրառումը հանգեցնում է ճարպակալման, ու դա ազդեց ամերիկացիների վրա՝ նրանք սկսեցին ավելի շատ խմելու ջուր գնել: Դրան նպաստեց նաև այն, որ ջուրն սկսվեց վաճառվել փոքր շշերով, որը հեշտ էր վերցնել իրենց հետ:
Ներկայումս, ըստ Beverage Digest-ի տվյալների, ԱՄՆ բնակիչները միջինում օգտագործում են 166 լիտր գազավորված ըմպելիք՝ 17 տոկոսով քիչ, քան 1998 թ.:
Խմելու ջրի օգտագործման ծավալը աճել է 38 տոկոսով՝ տարեկան մինչև 219 լիտր:









































