Եվրոպայի լիգայի գավաթի 2015/16թթ խաղարկության որակավորման երկրորդ փուլի շրջանակներում «Շիրակ»-ը Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում ուժերն է չափում շվեդական ԱԻԿ-ի հետ։
Առաջին խաղակեսն ավարտվել է 0։2 հաշվով։ Հյուրերի կազմում գոլերի հեղինակ են դարձել Գոյտոմն ու Իշիզակին (14-րդ և 25-րդ րոպեներին)։
Դիմակայության առաջին խաղը Շվեդիայում ավարտվել էր դաշտի տերերի հաղթանակով՝ 2։0 հաշվով։








































