Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մրսածության պատճառով այսօր ստիպված է եղել չեղյալ հայտարարել նախկինում ծրագրված բոլոր միջոցառումները, այդ թվում՝ իր ելույթը իշխող կուսակցության խմբակցության հանդիպմանը:
1news.az-ը՝ հղում անելով Թուրքիայի կառավարության մամլո ծառայությանը, հայտնում է, որ վարչապետը ստիպված կլինի բուժման կուրս անցնել տանը, որից հետո կրկին կկարողանա աշխատանքի անցնել:
Հիշեցնենք, որ անցած տարի վարչապետ Էրդողանը վիրահատության էր ենթարկվել՝ կապված աղեստամոքսային տրակտի խնդիրների հետ: Վիրահատությունից հետո մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Էրդողանը հիվանդ է քաղցկեղով և գտնվում է ծանր վիճակում, սակայն Էրդողանն անձամբ հերքել է այդ տեղեկությունները:










































